ՀՀ ՙՀարկային օրենսգրքի՚ համաձայն շահաբաժիների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի փայատերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը: Մեկ կազմակերպության կողմից մեկ այլ ընկերության բաժնեմասում մասնակցու թյունից ստացված շահաբաժինները ազատված են շահութահարկից:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ստացված շահաբաժինների գծով շահութահարկը կազմում է 5%:
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները ազատվում են այս շահութահարկից, եթե շահաբաժինը ստացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից:
Սույն արտոնությունը ուժի մեջ է մտնում 1 մարտի 2020թ ից և տարածվում է մինչև դեկտեմբերի 31 2024թ բորսայում ցուցակված արժեթղթերից ստացված եկամուտների վրա: ՀՀ ռեզիդենտ և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստացված շահաբաժիններից եկամտային հարկը կազմում է 5%.
Ներդրում
Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային
տարվա ընթացքում նույն ընկերությունում ներդրման դեպքում շահաբաժինների
հաշվին կատարված ներդրման գումարից վճարված եկամտային հարկը ենթակա է
պետական բյուջեից փոխհատուցման՝ Կառավարության սահմանած կարգով:
Ֆիզիկական անձինք
Ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով ազատվում են եկամտային հարկի պարտավորությունից բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:


3 Comments
Fabulous, what a web site it is! This web
site provides useful data to us, keep it up.
I am pleased that I detected this web blog, just the right information that I
was searching for!
Fabulous, what a web site it is! This web site provides useful data to us, keep it up.