Frequetly Asked Questions
Մենք օգնում ենք Ձեզ զարգացնելու Ձեր բիզնեսը
RECENTLY TESTIMONIALS
Հարցեր
Լավագույն Խորհրդատվական Ծառայություններ
Այստեղ կարող եք գտնել մեր հաճախորդների կողմից տրված մի շարք հարցերի պատասխաններ: Եթե չեք գտնում Ձեր հարցի պատասխանը, կապ հաստատեք մեզ հետ:
Աուդիտը անկախ հավաստիացման ծառայություն է, որի նպատակն է համոզվել, որ կազմակերպության ֆինանսական գրացումները համապատասխանում են կիրառելի կանոններին՝ ՖՀՄՍ-ին և օրենսդրական պահանջներին:
Կազմակերպությունները կարող են ունենալ աւդիտոր որպես իրենց աշխատակից, ով կոչվում է ներքին աուդիտոր: Սակայն օրենքը պահանջում է, որ խոշոր և միջին ընկերությունները և խմբերը, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող ընկերությունները հրապարակեն իրենց հաշվետվությունները միայն արտաքին աուդիտի եզրակացության հետ միասին:
Աուդիտը շատ կարևոր է, և աուդիտորական ծառայության ձեռքբերումը միշտ արդյունավետ է բիզնեսի համար: Աուդիտորի փորձը նույնպես կարևոր է, քանի որ իր նորարարական աուդիտորական ծառայություններով աուդիտորը կարող է օգնել ձեզ արագորեն գտնել հաշվապահական թերությունները և ուղղել դրանք:
Ձեր կազմակերպությունը կամ խումը պետք է բավարարի ներքոնշյալ պահանջներից երկուսին, որպեսզի օրենքով պատադրված լինի հրապարակել աուդիտի ենթարկված տարեկան հաշվետվություններ՝ աուդիտորական կարծիքի հետ միասին, կամ լինի հանրային նշանակության ընկերություն:
- -Ակտիվների արժեքը գերազանցում է 2 մլրդ ՀՀ դրամը,
- -Հասույթը գերազանցում է 4 մլրդ ՀՀ դրամը,
- -Ունենա 100 և ավել աշխատակիցներ:
Երբ նոր բիզնես եք սկսում, սովորաբար խորհրդատվության պակաս չկա կապված այն քայլերի վերաբերյալ, որոնք դուք պետք է ձեռնարկեք՝ գրանցեք ձեր բիզնեսի անունը, հարկային կոդ ստանաք, որոշեք բիզնեսի կառուցվածքը և դիմեք անհրաժեշտ թույլտվություններ և լիցենզիաներ ստանալու համար: Չնայած սրանք բոլորը շատ կարևոր քայլեր են, բայց բիզնես պլանը կարևոր է լինելու ձեր բիզնեսը սկսելու և զարգացնելու հարցում:
Ահա 3 պատճառ, թե ինչու դուք պետք է ունենաք բիզնես պլան
- Այն կօգնի ձեզ ղեկավարել Ձեր բիզնեսը սկզբնական և աճի փուլում:
Ընդունեք բիզնես պլանը որպես GPS` ձեր բիզնեսն առաջ տանելու համար: Լավ բիզնես պլանը ձեզ ուղղորդում է ձեր բիզնեսը սկսելու և ղեկավարելու յուրաքանչյուր փուլում:
- Այն կօգնի Ձեզ հասնել դրված նապատակներին
Լավ մշակված բիզնես պլանը թույլ կտա ժամանակին կանգ առնել և օբյեկտիվորեն գնահատել յուրաքանչյուր տարր և հնարավորություն կտա գնահատել որոշումների ընդունման արդյունավետությունը: - Կօգնի ներգրավել ներդրումներ
Բիզնես պլանը հնարավորություն կտա ստանալ ֆինանսավորում կամ ներգրավել նոր բիզնես գործընկերներ: Ունենալով բիզնես պլան կարող եք հավաստիացնել ներդրողներին, որ իրենց ներդուրմները շահութաբեր կլինեն:
Բիզնեսի պետական գրանցումը այն առաջնային քայլն է, որ պետք է անի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իրեն անվանել ձեռնարկատեր:
Դա Ձեզ բիզնես վարելու օրինական իրավունք է տալիս:
Բոլոր չգրանցված բիզնեսները ապօրինի են:
Ask Your Questions
Here a re a list of some frequently asked questions by our clients. if you don’t find the answer you seek, please feel free to contact us.
Կապ մեզ հետ
Հեռախոս
Էլ փոստ
Փորձառու խորհրդատուի կարիք ունեք՞



